Լրահոս

02.02.2010 16:46

Ո՞վ է ՀԱԿ–ում երկրորդ դեմքը

Ո՞վ է ՀԱԿ–ում երկրորդ դեմքը

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Լևոն Տեր-Պետրոսյանինը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին հարցրել են՝ ով է «Հայ ազգային կոնգրեսում» երկրորդ դեմքը։

-Կոնգրեսում բոլորը զինվորներ են՝ առաջնորդից մինչև թռուցիկ կպցնող ակտիվիստը։ Մենք բոլորս զինվոր ենք, որովհետև սովորական իրավիճակում չենք, որտեղ ուղղակի քաղաքական հոսանքները մրցակցում են իրար հետ։ Մենք գտնվում ենք բռնապետության մեջ, որտեղ բռնապետության կողմից սանձազերծված պատերազմ է ժողովրդի և իշխանության միջև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։