Աշխարհ

18.12.2017 09:09


Կանադացի միլիարդատեր Շերմանը և նրա կինը խեղդամահ են արվել (տեսանյութ)

Կանադացի միլիարդատեր Շերմանը և նրա կինը խեղդամահ են արվել (տեսանյութ)

Տորոնտոյի իրավապահները հաղորդել են, որ կանադացի միլիարդատեր Բարրի Շերմանն ու նրա կինը՝ Հանին պարանով խեղդամահ են արվել:

Apotex դեղագործական ընկերության հիմնադիր Շերմանին ու նրա կնոջը մահացած են գտել Տորոնտոյի իրենց տանը: Ոստիկանության ներկայացուցիչ Դևիդ Հոպկինսը հայտնել է, որ իրավապահ մարմինները նրանց մահը կասկածելի են համարում: ՌԻԱ Նովոստին-ն տեղեկացնում է, որ երկու օր անցկացված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հանրահայտ ամուսինների մահվան պատճառ է հանդիսանում պարանոցի սեղմումը պարանով:

Ավելի վաղ Canadian Business ամսագիրը Շերմանին ընդգրկել էր Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ հատկացնելով 15-րդ հորիզոնականը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը