Եվրոպական ներդրումային բանկը հետաձգեց Անդրադրիատիկ գազատարի նախագիծն իրականացնելու համար Ադրբեջանին 1.5 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրելու մասին որոշումը, հայտնում է Euractiv-ը: Բանկի ղեկավարությանն «ավելի շատ ժամանակ է պետք նախագծի հետ ծանոթանալու համար»: Վարկի տրամադրման կամ այն մերժելու մասին որոշումը կկայացվի ոչ շուտ, քան 2018 թվականի փետրվար ամիսը:
armeniasputnik.am-ը գրում է, որ նման որոշում կայացնելու պատճառները մինչև վերջ պարզ չեն: Մի կողմից խողովակաշարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներն արդեն բողոքի առիթ են դարձել Իտալիայում. երկրի հարավում գյուղացիները բողոքում էին, որ կառուցապատողները քանդում են տեղի գյուղատնտեսական ենթակառուցվածքները:
Մյուս կողմից` Հարավային գազային միջանցքը, որի մի մասը պետք է դառնա Անդրադրիատիկ գազատարը, ընդհանուր առմամբ, նաև էկոլոգիական բնույթի հարցեր է ծնում:
«Լուրջ կասկածներ են հնչել էներգետիկայի և կլիմայի ոլորտում ԵՄ-ի վարած քաղաքականության վերաբերյալ: Կլիմայի հարցերով Եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն 2017 թվականի հունվարին խոստովանել է, որ ԵՀ-ն կլիմայի վերաբերյալ գնահատական չի տվել Հարավային գազային միջանցքի նախագծին»,-նշում է պարբերականը:
Բացի այդ, Եվրոպական ներդրումային բանկը վարկի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը կարող էր հետաձգել նախագծի շահութաբերության հետ կապված անհայտ հեռանկարների պատճառով: Գազատարի նախատեսվող հզորությունը տարեկան 10 մլրդ խմ է` մինչև 20 մլրդ ավելացնելու հնարավորությամբ: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կարծում են, որ խողովակաշարն «ամբողջությամբ լցնել» հնարավոր չի լինի:
2017 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ Հարավային գազային միջանցքի նախագիծը, մասնավորապես, նրա բաղկացուցիչ մասերից մեկը` Անդրանատոլիական գազատարը, արդեն «իրողություն է» և չի կարող կասեցվել:
Ադրբեջանին զրկեցին 1.5 մլրդ եվրո վարկից