Սահակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատը (տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաքում Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն այսօր զանգվածային ակցիա են իրականացրել, որն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով։
Դրանք սկսվել են Հոկտեմբերյան պալատի մոտ․ մի քանի հարյուր մարդ Սահակաշվիլիի հետ ժամանել են այնտեղ և պնդել, որ այդ շենքում է գտնվում բողոքի ակցիաների համակարգող շտաբը։ Սակայն, ազգային գվարդիայի աշխատակիցները փակել են բոլոր մուտքերը և շրջափակել շենքը։
Փորձելով ներս մտնել՝ ցուցարարները կոտրել են պատուհանները, ոստիկաններն էլ արցունքաբեր գազ են կիրառել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներին, այդուհանդերձ, հաջողվել է գրոհով ներխուժել շենք՝ կոտրելով մուտքի դուռը։
Տեղեկություններ կան, որ ցուցարարներ և ոստիկաններ են տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։

7or.am