Աշխարհ

17.12.2017 20:32


Մանչեսթեր Յունայթեդը դժվարին հաղթանակ տարավ (տեսանյութ)

Մանչեսթեր Յունայթեդը դժվարին հաղթանակ տարավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Վեսթ Բրոմվիչին»:

Ժոզե Մոուրինյուի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Լուկակուն և Լինգարդը:

Երկրորդ խաղակեսում դաշտում հավասար պայքար էր ընթանում: Տանտերերը փորձում էին փրկել հանդիպումը, սակայն մեկ գնդակից ավելին չկարողացան խփել: Գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր հանդիպմանը:

Այս հաղթանակը ՄՅՈւ-ին պարգևեց հերթական երեք միավորը և «կարմիր սատանաները» 41 միավորով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը: «Վեսթ Բրոմվիչը» 14 միավորով 19-րդն է:

«Վեսթ Բրոմվիչ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Գոլերը՝ Բարի (77) - Լուկակու (27), Լինգարդ (35)

Տեսանյութը՝ armsport.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը