Լրահոս

02.02.2010 16:31

Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառել գործընթացի ձախողումը

Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառել գործընթացի ձախողումը

«7օր»-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ իր կարծիքով ոչ ոք չի կարող ասել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը. «Ես ժամկետներ նշել չեմ կարող. դա շատ դժվար է»։

Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում արած հայտարարությունը («Թուրքիան մերժում է Հայոց ցեղասպանության գաղափարը», «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ինչի հետևանքով Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը, և, չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը»)՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է.

-Դա ոչ ոք չի ընդունում։ Ե՛վ Ամերիկան, և՛ Ռուսաստանը հայտարարեցին, որ երկու գործընթացների միջև որևէ կապ չկա, Ռուսաստանն էլ ընդունել է Ցեղասպանությունը, խնդիր չկա, աշխարհն ընդունել է Ցեղասպանությունը։

Այդուհանդերձ, նա նշել է. «Կարծում եմ, որ եթե թուրքերը շարունակեն նման բաներ անել և ձգձգել, գործընթացն ընդհանրապես կարող է ձախողվել։ Դրա հավանականությունը չի կարելի բացառել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։