Աշխարհ

17.12.2017 15:55


Ժոզե Մոուրինյուին նոր հարձակվողական ոճի կիսապաշտպան է հարկավոր

Ժոզե Մոուրինյուին նոր հարձակվողական ոճի կիսապաշտպան է հարկավոր

Ֆրանսիական «Բորդոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մալկոմը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ինչպես տեղեկացնում է «The Times»-ը, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընդգրկել է 20-ամյա բրազիլացուն ակումբի տրանսֆերային նպատակների ցուցակում:

Ըստ աղբյուրի՝ Մալկոմի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»: Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 26 մլն ֆունտ ստերլինգ:

Բրազիլացի ֆուտբոլիստը կարող է հանդես գալ հարձակման գծի բոլոր դիրքերում: Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 16 խաղում Մալկոմը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը