Լրահոս

17.12.2017 15:33


Որպես անհայտ կորած 68-ամյա պապիկին հայտնաբերել են «Լյուքս Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ

Որպես անհայտ կորած 68-ամյա պապիկին հայտնաբերել են «Լյուքս Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ

Դետկեմբերի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գործող «Լյուքս Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Հ. Աճառյան փողոցի բնակիչ, 68-ամյա Օնիկ Ղարագյոզյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Ավանի բաժանմունքի կողմից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 16-ին որպես անհայտ կորած որոնվում էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի բնակիչ, 68-ամյա Օնիկ Հմայակի Ղարագյոզյանը: Նա դեկտեմբերի 15-ին, ժամը 14:30- ի սահմաններում դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:

Այս խորագրի վերջին նյութերը