Արթուր Աբրահամ. Մինչ կարիերայիս ավարտը պետք է կրկին աշխարհի չեմպիոն դառնամ
Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «dlmn.info» կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանում բռնցքամարտի զարգացման և իր կարիերայի մասին:
«Կարող եմ ասել, որ Հայաստանում ամեն ինչ արվում է բռնցքամարտի զարգացման համար, կան նաև ակնհայտ արդյունքներ: Ըստ իս` անձամբ մարզիկները պետք է քրտնաջան մարզվեն, տեղում անցկացնեն տարատեսակ մենամարտեր, որից հետո մասնակցեն միջազգային մրցաշարերի: Հենց այդպես է զարգանում բռնցքամարտիկը և մարզաձևն ընդհանրապես:
Կարծում եմ` մեկ կամ մեկ ու կես տարուց կհեռանամ բռնցքամարտից: Սակայն մինչ այդ ես պետք է կրկին աշխարհի չեմպիոն դառնամ: Բռնցքամարտն իմ կյանքն է: Սիրում եմ նաև ֆուտբոլը, սակայն եթե կրկին ընտրություն կատարելու հնարավորություն ունենայի, կընտրեի բռնցքամարտը»,- ասել է Աբրահամը:

Աղբյուրը՝ armsport.am