Լրահոս

02.02.2010 15:21


Ս. Գրիգորյան. «Մեր քայլերով Թուրքիային հնարավորույթուն ենք տալիս խուսափել պատասխանատվությունից»

Ս. Գրիգորյան.  «Մեր քայլերով Թուրքիային հնարավորույթուն ենք տալիս խուսափել պատասխանատվությունից»

Վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները բարդացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց փակուղի չեն տանում։ Նա նշել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, թե ՀՀ ԱԺ-ն առաջինը պետք է վավերացնի արձանագրությունները, որպեսզի մնացած ամբողջ պատասխանատվությունը ընկնի Թուրքիայի վրա։

-Ցավով պետք է նշեմ, որ մենք դեռ այն դիվանագիտկան մակարդակին չենք հասել, որ այս ձևի նուրբ բաները հասկանանք, և Թուրքիայի վարչապետն իր վերջին լայանածավալ հարցազրույցում հատուկ նշում էր, թե ոչ միայն Թուրքիայի խորհրդարանը չի վավերացրել, այլ նաև Հայաստանինը։ Ավելին, նա հատուկ նշեց, որ իրենք չեն հեռացել այդ արձանագրությունների ոգուց՝ ի տարբերություն Հայաստանի, որովհետև գիտեք, որ ՍԴ-ն իր որոշման մեջ մեծ ծավալով ինչ-որ բացատրություններ է տվել, որը անհարաժեշտ է ստուգել՝ դա բերո՞ւմ է նրան, որ այդ երկու արձանագրությունների ոգուց դու շեղվում ես, թե՞ ոչ։ Ուզում եմ ասել, որ, ցավոք, մեր քայլերով մենք Թուրքիային հնարավորություն ենք տալիս խուսափել պատասխանատվությունից կամ ձգձգման պատասխանատվությունը կիսել մեզ հետ,-ասել է նա։

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Ղարաբաղի մասով հայտարարություններ անելով՝ Թուրքիան ուզում է գործընթացից առավելագույն շահ ստանալ, իսկ մենք մեր անվճռականությամբ օգնում ենք նրան։

-Թուրքիան իր տեսանկյունից ճիշտ է անում՝ ձգձգելով, որ մաքսիմալը ստանա, ի դեպ՝ ոչ միայն Ղարաբաղի հարցում։ Իսկ թե ինչո՞ւ ենք մենք ձգձգում, ես դա չեմ հասկանում,-հավելել է վերլուծաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը