Ադրբեջանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ՝ վերջին ընթերցմամբ, ընդունել է «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը, որը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություններից: Այսուհետ «Զինված ուժեր» հասկացության տակ ամբողջացվում են Ադրբեջանի բոլոր զինված կառույցները, այդ թվում՝ բանակը: Օրինագիծը հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանի կայքում:
Եթե նախկինում «Ադրբեջանի Զինված ուժերի մասին» օրենքը կարգավորում էր միայն բանակին վերաբերող խնդիրները, ապա այսուհետ այն վերաբերում է բանակին և «այլ զինված կառույցներին»: Թեև նշված «այլ զինված կառույցները» չեն թվարկվում, սակայն, դատելով մինչ այս Ադրբեջանի ուժային կառույցների մասին օրենսդրական տարբեր ելույթներից հավաքած տվյալներից՝ դրանց թվում են.
Պետական սահմանապահ ծառայություն,
ՆԳՆ ներքին զորքեր,
Պետական անվտանգության ծառայություն,
Արտաքին հետախուզության ծառայություն,
Պետական պահպանության հատուկ ծռայություն,
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության գունդ,
Արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքեր:
Այսպիսով՝ նոր օրենքը կարգավորում է Ադրբեջանի բանակի և նշված կառույցների հետ կապված խնդիրները: Արդեն առանթին կառույցների հետ կապված օրենսդրական դրույթները կկարգավորվեն առանձին օրենքերով:
Օրինագիծը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություներից, որտեղ սահմանված էր, որ այսուհետ «Ադրբեջանի զինված ուժերը» կկոչվի «Ադրբեջանի բանակ»:
Համաձայն ընդունված օրինագծի՝ բանակի հիմնական պարտականություներն են՝
«Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի չեզոքացում»,
Տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության զինված պաշտպանության կազմակերպում:
Ընդհանուր առմամբ «զինված ուժերի» պարտականությունների թվում է նաև «հասարակական կարգի պահպանությունը», որը մինչ այս ներքին զորքերի իրավասությունն էր: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում ևս սա կվերաբերի ներքին զորքերին, սակայն այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն առանձին օրենքների ընդունումից հետո: Չի բացառվում, որ նման իրավասությամբ կարող են ժտվել նաև «Զինված ուժերի» այլ զինված կառույցներ ևս:
Հավելենք, որ, համաձայն գործող օրենսդրական դրույթների, Ադրբեջանի արտաքին սահմանների պաշտպանությանը, պատերազմական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել նաև նշված զինված կառույցները:
Ավելացնենք, որ նոր նախագծով ևս Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է: Նշենք նաև, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի միայն նախագահի կողմից վավերացվելուց հետո:
Ադրբեջանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ՝ վերջին ընթերցմամբ, ընդունել է «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը, որը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություններից: Այսուհետ «Զինված ուժեր» հասկացության տակ ամբողջացվում են Ադրբեջանի բոլոր զինված կառույցները, այդ թվում՝ բանակը: Օրինագիծը հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանի կայքում:
Եթե նախկինում «Ադրբեջանի Զինված ուժերի մասին» օրենքը կարգավորում էր միայն բանակին վերաբերող խնդիրները, ապա այսուհետ այն վերաբերում է բանակին և «այլ զինված կառույցներին»: Թեև նշված «այլ զինված կառույցները» չեն թվարկվում, սակայն, դատելով մինչ այս Ադրբեջանի ուժային կառույցների մասին օրենսդրական տարբեր ելույթներից հավաքած տվյալներից՝ դրանց թվում են.
Այսպիսով՝ նոր օրենքը կարգավորում է Ադրբեջանի բանակի և նշված կառույցների հետ կապված խնդիրները: Արդեն առանթին կառույցների հետ կապված օրենսդրական դրույթները կկարգավորվեն առանձին օրենքերով:
Օրինագիծը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություներից, որտեղ սահմանված էր, որ այսուհետ «Ադրբեջանի զինված ուժերը» կկոչվի «Ադրբեջանի բանակ»:
Համաձայն ընդունված օրինագծի՝ բանակի հիմնական պարտականություներն են՝
Ընդհանուր առմամբ «զինված ուժերի» պարտականությունների թվում է նաև «հասարակական կարգի պահպանությունը», որը մինչ այս ներքին զորքերի իրավասությունն էր: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում ևս սա կվերաբերի ներքին զորքերին, սակայն այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն առանձին օրենքների ընդունումից հետո: Չի բացառվում, որ նման իրավասությամբ կարող են ժտվել նաև «Զինված ուժերի» այլ զինված կառույցներ ևս:
Հավելենք, որ, համաձայն գործող օրենսդրական դրույթների, Ադրբեջանի արտաքին սահմանների պաշտպանությանը, պատերազմական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել նաև նշված զինված կառույցները:
Ավելացնենք, որ նոր նախագծով ևս Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է: Նշենք նաև, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի միայն նախագահի կողմից վավերացվելուց հետո:
Աղբյուրը՝ razm.info