Աշխարհ

15.12.2017 17:42


Ադրբեջանում չեն կողմնորոշվում դրսում «իրենց ահաբեկիչներին» հաշվելու հարցում

Ադրբեջանում չեն կողմնորոշվում դրսում «իրենց ահաբեկիչներին» հաշվելու հարցում

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ ահաբեկչական կառույցներին անդամակցած 86 քաղաքացու ազատազրկել են, 16-ին սպանել, 258-ին՝ զրկել քաղաքացիությունից: Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխղեկավարը նույն օրը հայտնում է, որ 205 անձի են զրկել քաղաքացիությունից, ևս 95-ին՝ ներգրավել պատասխանատվության:

Հայտարարությունները փոխանցում են ադրբեջանական «ԱՊԱ» և «Թրենդ» լրատվական գործակալությունները:

Ըստ որում՝ երկու կառույցների ներկայացուցիչներն էլ խոսել են Ադրբեջանի սահմաններից դուրս ահաբեկչական/անօրինական զինված կառույցներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին:

Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի պետի տեղակալ Սիյավուշ Հեյդարովն իր հերթին ավելացրել է, որ «անօրինական զինված խմբավորումներին» անդամակցել է Ադրբեջանի 900 քաղաքացի, նրանցից 300-ը սպանվել են:

Նշված «900»-ը համընկնում է դեռևս 2017 թ. մարտին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի հայտնած տվյալներին: Ըստ որում՝ նա 2017 թ. սեպտեմբերին հստակեցրել էր, որ խոսքը վերջին 5 տարում միայն «Իսլամական պետությանն» անդամակցած քաղաքացիների մասին է:

Ինչպես արդեն քանիցս նշել ենք, Ադրբեջանի քաղաքացիների անդամակցել են նաև Սիրիայում և Իրաքում գործող այլ անօրինական զինված կառույցների ևս: Նրանց մասին քանակական տվյալներ չկան: Այսպիսով՝ միայն Սիրիայում և Իրաքում ադրբեջանցի զինյալների զիվն անհամեմատ ավելի շատ է, քան նշված 900-ը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը