Լրահոս

02.02.2010 14:47

Լ. Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր չի համարում

Լ. Զուրաբյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հնարավոր չի համարում

-Այդ մարդու (Ռոբերտ Քոչարյանի) վրա այնքան հանցագործություններ կան, և այնքան մեծ ատելություն է կուտակված հայ ժողովրդի մեջ, որ ես նրա վերադարձն իսկապես հնարավոր չեմ համարում,-պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն՝ ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ -Իսկ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Ղարաբաղ իր վերջին այցով նա հաստատեց այն հանգամանքը, որ նա չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն։

Լ. Զուրաբյանը կարծիք է հայտնել, թե եթե Ռ. Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ծրագրեր ունենար, ապա «չէր կատարի Սերժ Սարգսյանի հանձնարարությունը, նման առաքելություն չէր վերցնի իր վրա»։

-Այդ առաքելությունն իր վրա վերցնելով՝ նա ընդգծեց, որ այսուհետ պատրաստ է կատարել այն առաքելությունները, որոնք կատարում են պաշտոնաթող նախագահները։

Լրագրողը նաև հարց է ուղղել Լ. Զուրաբյանին, թե, այնուամենայնիվ, հաղթելու համար ո՞ւմ հնարավորություններն են ավելի մեծ՝ Քոչարյանի՞, թե Լ. Տեր-Պետրոսյանի.

-Եթե Քոչարյանը նրան դիմակայեր, ես ավելի հավանական կհամարեի Լ. Տեր-Պետրոսյանի հաղթանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։