Աշխարհ

15.12.2017 14:31


Թաթարստանում միանգամից մահացել են ամուսինը, որդին և կատուն

Թաթարստանում միանգամից մահացել են ամուսինը, որդին և կատուն

Թաթարստանի բնակարաններից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Աշխատանքից վերադառնալով՝ կինը տանը մահացած է հայտնաբերել ամուսնուն, որդուն և կատվին։

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, մոր աշխատավայր նախ զանգահարել է որդին և հայտնել, որ կատուն իրեն լավ չի զգում։ Անհանգստացած կինը դրանից հետո զանգահարել է ամուսնուն, որպեսզի իմանա, թե ինչ է տեղի ունեցել։ Սակայն, տղամարդը հասցրել է ասել միայն՝ ալո, այնուհետև կորցրել է գիտակցությունը։

Կինը մտածել է, թե իրականում դա հեռախոսային կապի խնդիր է և էական որևէ նշանակություն չի տվել կատարվածին։ Սակայն երբ վերադարձել է տուն, հատակին հայտնաբերել է ընտանիքի անդամներին և կատվին՝ առանց կյանքի նշույլի։

Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրանց մահը։

Քննիչների նախնական վարկածով՝ ողբերգական դեպքը շմոլ գազից թունավորման հետևանք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը