Վրաստանում հիվանդի որովայնից հեռացրել են 25 տարի առաջ մոռացված պինցետը (լուսանկար)
Թբիլիսիի «Ինովա» կլինիկայում անսովոր վիրահատություն է անցկացվել. հիվանդի որովայնից վիրաբույժները դուրս են բերել ժանգոտած պինցետ, որն այնտեղ է գտնվել 25 տարի:
«25 տարի առաջ վիրահատվել է հիվանդի լեղապարկը, և այն ժամանակ պինցետը մնացել է որովայնի խոռոչում»,-ասում է օնկովիրաբույժ Իրակլի Տոդուան, որը հեռացրել է քառորդ դար առաջ մոռացված պինցետը:Նրա խոսքով՝ այդ 25 տարվա ընթացքում հիվանդին ոչինչ չի անհանգստացրել:
«Մեր կլինիկա նա դիմել էր բոլորովին այլ պաթոլոգիա բուժելու համար, և օտար մարմինրը մենք բոլորովին պատահական ենք հայտնաբերել, երբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ենք անցկացրել»,-ասում է բժիշկը:
«Ինովա» կլինիկան տրամադրել է նաև տխրահռչակ պինցետի լուսանկարը: Մարկերը պինցետի կողքն է դրված պատկերացում կազմելու համար, թե ինչ չափսեր ունի հիվանդի որովայնում մոռացված առարկան:
Վրաստանում հիվանդի որովայնից հեռացրել են 25 տարի առաջ մոռացված պինցետը (լուսանկար)
Թբիլիսիի «Ինովա» կլինիկայում անսովոր վիրահատություն է անցկացվել. հիվանդի որովայնից վիրաբույժները դուրս են բերել ժանգոտած պինցետ, որն այնտեղ է գտնվել 25 տարի:
«25 տարի առաջ վիրահատվել է հիվանդի լեղապարկը, և այն ժամանակ պինցետը մնացել է որովայնի խոռոչում»,-ասում է օնկովիրաբույժ Իրակլի Տոդուան, որը հեռացրել է քառորդ դար առաջ մոռացված պինցետը: Նրա խոսքով՝ այդ 25 տարվա ընթացքում հիվանդին ոչինչ չի անհանգստացրել:
«Մեր կլինիկա նա դիմել էր բոլորովին այլ պաթոլոգիա բուժելու համար, և օտար մարմինրը մենք բոլորովին պատահական ենք հայտնաբերել, երբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ենք անցկացրել»,-ասում է բժիշկը:
«Ինովա» կլինիկան տրամադրել է նաև տխրահռչակ պինցետի լուսանկարը: Մարկերը պինցետի կողքն է դրված պատկերացում կազմելու համար, թե ինչ չափսեր ունի հիվանդի որովայնում մոռացված առարկան:
Աղբյուրը՝ jam-news.net