Աշխարհ

14.12.2017 20:32


Թուրքիայում աղբանոց նետված գրքերով գրադարան է հիմնվել

Թուրքիայում աղբանոց նետված գրքերով գրադարան է հիմնվել

Անկարայի քաղաքապետարանի հավաքարարները հետաքրքիր մտահաղացում են իրականացրել։

Ըստ թուրքական «Gaiadergi» լրատվակայքի՝ նրանք 7 ամիս շարունակ աղբանոցից հավաքել են դեն նետված գրքերը և ստեղծել գրադարան։ Հավաքվել է մոտ 4000 գիրք: Բանվորները հավաքած գրքերը տեղափոխել են Անկարայի հինավուրց և լքված շենքերից մեկը և այնտեղ էլ հիմնել գրադարանը։ Այդ շենքում տեղի բանվորները սովորաբար սիրում են իրենց հանգիստը անցկացնել։

BBC-ի թուրքական ծառայության թղթակից Ֆունդանուր Օզթուրքը զրուցել է նորաստեղծ գրադարանի պատասխանատու Էրայ Յըլմազի հետ։ Վերջինս նշել է, որ գրադարանը ամեն օր ունի այցելուներ․

«Բանվորները օրվա ընթացքում այստեղ թեյ են ըմպում, ճաշում և լավ ժամանակ անցկացնում։ Իսկ գրքերի քանակը գնալով աճում է և դա մեզ երջանկություն է պարգևում»։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը