Աշխարհ

14.12.2017 16:53


Մոուրինյուն բացատրել է Մխիթարյանի բացակայության պատճառը

Մոուրինյուն բացատրել է Մխիթարյանի բացակայության պատճառը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 17-րդ տուրի` «Բորնմուտի» հետ խաղից հետո (1:0) բացատրել է, թե ինչու չի խաղում մանկունիացիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (1:0).

«Պահեստայինների նստարանաին կարող են 6 ֆուտբոլիստներ լինել, և իսկ ես փորձում եմ պահպանել հավասարակշռությունը: Իմ ենթակայության տակ 2 պաշտպան կա, ովքեր կարող են խաղալ տարբեր դիրքերում, ինչպես նաև Էշլի Յանգը, Անդեր Էրերան, Զլատան Իբրահիմովիչն ու Մարկուս Ռեշֆորդը:

Հիմնական կազմում ես դաշտ դուրս բերեցի Մարսիալին, Մատային և Լինգարդին: Եթե ես օգտագործեի Մխիթարյանին, ապա այդ տղաներից մեկը հայտացուցակից պետք է դուրս մնար: Բայց այսօր ես կարծում եմ, որ նրանք արժանի են խաղադաշտ դուրս գալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը