-Թանկից էժանը չկա,- այսօր խոհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը' հավելելով, որ առաջին անգամ կառավարությունն ասում է' հանրապետությունում ուզում ենք ճանապարհ կառուցել' լավ և շատ թանկ:
Խոսքը Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին է, որի կառուցման համար Ասիական զարգացմանը բանկը Հայաստանին 500մլն ԱՄՆ դոլար է համաձայնել տրամադրել:
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր ՏիգրանԹորոսյանն էլ այս կապակցությամբ հայտարարել է, որ այդքանմեծվարկերըհետվերադարձնելուհիմնավորումնեըչեններկայացվել: «Դժբախտաբար վերջին մեկ տարվա և այս տարվա սկզբի քայլերը ցույց են տալիս ընդամենը մեկ բան, որ կտրուկփոփոխությունէարվելտնտեսականքաղաքականությանմեջ, որի հիմքում դրված է ընդամենը մեկ սկզբունք' պարտք վերցրու և ծախսիր, հետագայում ինչ կլինի, նրանք ովքեր հետագայում կլինեն, նրանք էլ թող մտածե»,- ասել է Տ. Թորոսյանը:
Ի պատասխան' ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասել է, որ եթե հիմնավորումները նեկայացրած չլինեին, ապա ոչ ոք չէր համաձայնի ֆինանսավորել այդ ծագիրը.
-Կարողացել ենք համոզել, որ այդ մեր պատկրացումների ներքո ինստիտուցիոնալ հսկաներ մտնեն և մեզ օժանդակեն,- նշել է Ներսես Երիցյանը,- կարող եմ պրոֆեսիանոալ և՛ տնտեսագիտական, և՛ մաթեմատիկական, նաև քաղաքատնետսության մակարդակներում հիմնավորել ձեզ այդ ամենը:
Արդյունքում, ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարցը 107 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունվել է:
Տիգրան Թորոսյան. «...պարտք վերցրու և ծախսիր»
-Թանկից էժանը չկա,- այսօր խոհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը' հավելելով, որ առաջին անգամ կառավարությունն ասում է' հանրապետությունում ուզում ենք ճանապարհ կառուցել' լավ և շատ թանկ:
Խոսքը Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին է, որի կառուցման համար Ասիական զարգացմանը բանկը Հայաստանին 500մլն ԱՄՆ դոլար է համաձայնել տրամադրել:
ՀՀ ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ այս կապակցությամբ հայտարարել է, որ այդքան մեծ վարկերը հետ վերադարձնելու հիմնավորումնեը չեն ներկայացվել: «Դժբախտաբար վերջին մեկ տարվա և այս տարվա սկզբի քայլերը ցույց են տալիս ընդամենը մեկ բան, որ կտրուկ փոփոխություն է արվել տնտեսական քաղաքականության մեջ, որի հիմքում դրված է ընդամենը մեկ սկզբունք' պարտք վերցրու և ծախսիր, հետագայում ինչ կլինի, նրանք ովքեր հետագայում կլինեն, նրանք էլ թող մտածե»,- ասել է Տ. Թորոսյանը:

«7or.am»