Աշխարհ

14.12.2017 09:16


Վրաստանում երկքաղաքացիության օրենքը կգործի 2018 թ․ աշնանից

Վրաստանում երկքաղաքացիության օրենքը կգործի 2018 թ․ աշնանից

«Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգը, որը հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին միաժամանակ ունենալ մեկ այլ երկրի քաղաքացիություն, ուժի մեջ է մտնում օրինագծի հրապարակումից անմիջապես հետո և ոչ թե 2018 թվականի նոյեմբերին»,-այս մասին այսօր կայացած լիագումար նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի Սահմանադրության նախկին տարբերակի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չէր կարող միաժամանակ այլ պետության քաղաքացի լինել: Վրաստանի քաղաքացուն երկրորդ քաղաքացիություն տրվում է միայն Վրաստանի նախագահի որոշմամբ, սակայն Սահմանադրության նոր տարբերակում այս կետն ամբողջությամբ փոխվում է:

Խորհրդարանը նախատեսում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ գարնանային նստաշրջանի երրորդ նիստում:

«Սահմանադրության անցումային սահմանումներին համապատասխան արձանագրություն կներկայացվի և փոփոխությունների հրապարակման դեպքում կհրապարակվի քաղաքացիության մասին նոր կանոն»,-ասել է Կոբախիձեն։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը