Աշխարհ

13.12.2017 23:17


Ինտերը կարող է վարձակալել Մխիթարյանին

Ինտերը կարող է վարձակալել Մխիթարյանին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Միլանի «Ինտերը» քննարկում են Հենրիխ Մխիթարյանին և Ժոաու Մարիուին փոխանակելու տարբերակները:

Ինչպես տեղեկացնում է «Sport Witness»-ը, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմում է ցանկանում տեսնել 24-ամյա հայրենակցին: Եթե գործարքի մեջ չներառվեն այլ ֆուտբոլիստներ, ապա «Ինտերը» ցանկանում է Մարիուի տրանսֆերից ստանալ 40-45 միլիոն եվրո:

Կա տարբերակ, որ ակումբները կես տարով վարձակալության հիմունքներով կփոխանակվեն Մարիոյով և Մխիթարյանով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գործարքի մեջ ներառել Խուան Մատային:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը