Լրահոս

06.12.2010 17:42


Երկրաշարժերի չափման սարքավորումները հնացել են

Երկրաշարժերի չափման սարքավորումները հնացել են

1988թ. աղետալի երկրաշարժի 21-րդ տարելիցի նախաշեմին Գյումրու սեյսմիկ ծառայությունը ահազանգում է, որ տեխնիկական զինվածության տեսանկյունից իրենք բավական վատ վիճակում են: Սարքերը, որոնք ամեն օր հետևում են Հայաստանի հյուսիսային շրջանների սեյսմիկ իրավիճակին, բավական հնացած են, որոնցով աշխատելը այլևս արդյունավետ չէ: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՍՊՀԾ գործադիր տնօրեն Սերգեյ Նազարեթյանը:

-Մենք երկրաշարժերի չափման հին սարքավորում ունենք, որը ռուսներն են պատրաստել, բայց սրանք արդեն շատ են հնացել և չեն աշխատում: Արդեն էլ տեղ չկա նորոգելու, այնպես որ պետք է փոխարինվի նորով: Նորով փոխարինելը շատ թանկ հաճույք է, դրա համար մենք փորձում ենք ստեղծել մերը, որը անհամեմատ էժան կլինի,-նշել է ՍՊՀԾ գործադիր տնօրենը:

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիությունը գնահատված չէ, և այս ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքներ իրականցնել.։

-Կառավարությանը մի կետ ենք գրել, որ որոշում ընդունեն, որ վերջապես հատուկ կարևորության օբյեկտների սեյսմիկ խոցելիությունը գնահատվի: Կարևոր չէ, թե ով պետք է գնահատի: Կարող է դրսից գան կամ մենք գնահատենք: Օրինակ, մեր Ջաջուռի թունելը կառուցելուց հետո մանրամասն հետազոտության չի ենթարկվել: Աստված չանի, եթե Ջաջուռի թունելը փլուզվի, Հայաստանի մեծ մասը կենսապահովումից կզրկվի. հացը և վառելիքը գալիս են երկաթգծով,-ասել է Սերգեյ Նազարեթյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը