Աշխարհ

13.12.2017 16:26


Զանգվածային թունավորման դեպք Էրդողանի անվան համալսարանում

Զանգվածային թունավորման դեպք Էրդողանի անվան համալսարանում

Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:

Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբեր 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ:

Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել է հիվանդանոցներ:

Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել է սննդային թունավորում: Բայց և տեղեկացրել է, որ ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:

Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան նշյալ համալսարանը նախկինում կոչվում էր Ռիզեի համալսարան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը