Աշխարհ

13.12.2017 14:47


Եգիպտացի երգչուհին դատապարտվել է տեսահոլովակում բանան ուտելով նկարահանվելու համար (տեսանյութ)

Եգիպտացի երգչուհին դատապարտվել է տեսահոլովակում բանան ուտելով նկարահանվելու համար (տեսանյութ)

Կահիրեի դատարանը եգիպտացի 21-ամյա փոփ երգչուհի Շիմուին դատապարտել է 2 տարվա ազատազրկման անբարո պահվածքի համար։ Պատճառը չափից ավելի անկեղծ տեսահոլովակն է եղել։ Դրանում երգչուհին ներկայանում է ուսուցչուհու կերպարով, ով դասարանում գայթակղիչ կերպով բանան է ուտում։

Երգչուհին ստիպված կլինի նաև վճարել 10․000 եգիպտական ֆունտ (մոտ 600 դոլար) տուգանք: Նույն պատժին է դատապարտվել տեսահոլովակի ռեժիսոր Մոհամմեդ Գամալը։ Այս մասին հայտնում է The Guardian- ը:

Շիմուն ձերբակալվել էր նոյեմբերի 18-ին, երբ «Ես խնդիրներ ունեմ» տեսահոլովակը երկրի պահպանողական օգտատերերի շրջանում բացասական արձագանք էր առաջացրել: Տեսահոլովակում ներքնազգեստով երգչուհին նաև խնձոր և այլ մթերքներ է ուտում երիտասարդներից բաղկացած դասարանի առջև:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը