Դեկտեմբերի 6-ին Երեւանում մեկնարկեց հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարությունների եւ ոստիկանության' մարդկանց առեւտրի դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների եւ մասնագետների աշխատանքային հանդիպումը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նա ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի ծագման նախապատմությունը' սկսած Խորհրդային Միության փլուզումից մինչեւ օրս:
Զեկույցում նշվեցին նաեւ այն երկրները, որտեղ առանձնապես շատ են արձանագրվել թրաֆիքինգի դեպքերը: Անդրադարձ եղավ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջեւ փոխհամագործակցությանը, ինչն առավել կբարձրացնի թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային հանդիպումը կշարունակվի դեկտեմբերի 7-ին:
Թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում