Աշխարհ

12.12.2017 23:13


Մոուրինյուն Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին

Մոուրինյուն Մանչեսթեր Սիթիի հետ խաղից հետո վիճաբանության մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած վիճաբանության մասին.

«Պեպը կասի ինչ-որ բան, իսկ ես՝ մեկ այլ: Ես այստեղ չեմ, որպեսզի մեկնաբանեմ Պեպի խոսքերը: Միակ բանը, որ կարող եմ ասել դա այն է, որ հարցը տարբեր մտածելակերպի մեջ է: Մեր և նրանց վարքը տարբեր է, ինչպես նաև դաստիարակությունը»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «BBC»-ին:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիից հետո վիճաբանություն էր տեղի ունեցել երկու ակումբների խաղացողների ու մարզիչների միջև:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը