Չավուշօղլուն` Աֆրին ներխուժելու մասին. «Մեր ուզած ժամանակ կմտնենք»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի եթերով նշել է, թե որ դեպքում Թուրքիայի զինված ուժերը կարող են նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում:
Ըստ թուրքական «NTV» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգ ներխուժելու վերաբերյալ մասնավորապես ասել է.
«Այդ տարածք ներխուժման համար մեզ համար կարևոր ցուցիչ է հանդիսանում, թե արդյոք վտանգ կա, թե` ոչ: Այդ տարածքից մեզ անհանգստացնում են, մենք մեր ուզած ժամանակ կներխուժենք, ընդ որում՝ դա կլինի հանկարծակի»:
Չավուշօղլուն նշել է, որ այս պահին Սիրիայի կառավարական ռեժիմը սպառնում Թուրքիային, վտանգ են ներկայացնում Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Թուրք պաշտոնյայի խոսքերով, այնուամենայնիվ իրենք չեն փոխում իրենց դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ և կարծում են, որ վերջինիս չի հաջողվի Սիրիան միավորել:
Չավուշօղլուն` Աֆրին ներխուժելու մասին. «Մեր ուզած ժամանակ կմտնենք»