Լրահոս

02.02.2010 12:53

Ապրիլի 22-ը վերջնաժամկե՞տն է

Ապրիլի 22-ը վերջնաժամկե՞տն է

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետների մասին խոսելիս թուրքագետ Արտակ Շաքարյանը «7օր»-ին ասել է, որ նման փաստաթղթերում ընդհանրապես ողջամիտ ժամկետներ նշում են ձգձգումներն արդարացնելու նպատակով, և դրանք հասկանալու համար պետք է նմանատիպ գործընթացներում ողջամիտ ժամկետներն ուսումնասիրել որպես նախադեպեր։

-Ըստ իս' այս գործընթացում ապրիլի 22-ը վերջնաժամկետն է,- նշել է նա։

Նրա կարծիքով'  ցեղասպանություն բառը չարտասանելու համար ԱՄՆ-ը ճնշումներ պետք է գործադրի Թուրքիայում եթե ոչ վերջնական վավերացման, ապա գոնե հենց ապրիլի սկզբներին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալու ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ ամեն դեպքում ինչ-որ մի դրական գործընթաց կա, իսկ Օբամայի կողմից ցեղասպանություն բառն ասելը կխաթարի գործընթացը։ Դրանից ավելին, Ա. Շաքարյանի կարծիքով, տեղի չի ունենա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնարքների կիրառմանը՝ ցույց տալու համար, թե գործընթացը շարունակվում է, Ա.Շաքարյանը նշել է, որ Թուրքիան այս առումով շատ խաղաքարտեր ունի։ Նրա կարծիքով հնարավոր է, որ Թուրքիան հայ միգրանտների ուղղությամբ ինչ-որ օրենք ընդունի այսուհետ նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ, որը բավական մեծ քայլ կդիտվի։ Հնարավոր է, որ համապատրիարքի ընտրություններում պատրիարքին ավելի մեծ դերակատարում տրվի. նա ինչ-որ ելույթներով հանդես գա կամ ընտրվելու կապակցությամբ ժամանի Հայաստան՝ կաթողիկոսի հետ հանդիպելու։ Հնարավոր է՝ հայկական դպրոցների և հիվանդանոցների վերահսկողությունը կրկին հանձնվի հայ համայնքին, ինչը նորից Թուրքիայի բարի կամքի նշան կլինի։

«Իսկ այս դեպքում ո՞րն է Հայաստանի խաղաքարտը» հարցին Արտակ Շաքարյանը պատասխանել է.

-Հայաստանի միակ խաղաքարտը մինչև ապրիլը չվավերացնելու դեպքում միջազգային իրավունքի ինչ-որ նորմեր օգտագործելն ու ստորագրությունը հետ քաշելն է կամ միջազգային հանրության շրջանում հայտարարություն անելը, որ Թուրքիայի պատճառով գործընթացը կասեցվում է։ Ուրիշ որևէ քայլ չկա։ Մյուսն Ադրբեջանի հետ համաձայնության հասնելն է, որն այնքան էլ իրատեսական չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։