Աշխարհ

12.12.2017 13:58


Սիրիայից ռուսական զորքերի դուրս գալուց հետո Թուրքիան Աֆրինում գործողություն կարող է սկսել

Սիրիայից ռուսական զորքերի դուրս գալուց հետո Թուրքիան Աֆրինում գործողություն կարող է սկսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու որոշումից հետո, թուրքական լրատվամիջոցները փորձում են կանխատեսել, թե դրանով Թուրքիայի համար ինչ հնարավորություններ կստեղծվեն Սիրիայում:

Մասնավորապես, թուրքական «61saat» լրատվական կայքը գրում է, որ նման իրավիճակում ավելի հավանական է դառնում Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգում ռազմական գործողություններ իրականացնելը:

Աղբյուրը տվյալներ է ներկայացնում նաև Սիրիայում ռուսական զորքերի թվաքանակի վերաբերյալ: Ըստ դրա՝ մինչ Պուտինի հրամանը, Սիրիայում ծառայություն էին իրականացնում մոտ 7 հազար ռուս զինվոր: Իսկ բուն Աֆրինում այժմ կա 300 ռուս զինվոր, սակայն մինչև 2015թ. ռուս զինվորների թիվը այդտեղ կազմում էր 800:

Աղբյուրը ընդգծում է, որ այնուամենայնիվ Ռուսաստանը թողնում է իր «S-400» ՀՕՊ համակարգերը Սիրիայում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը