Մանչեսթերյան դերբիից հետո բախումը տեղի է ունեցել Իբրահիմովիչին ուղղված ծաղրանքի պատճառով
Հայտնի է Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) խաղից հետո ֆուտբոլիստների և մարզիչների միջև քաշքշուկի պատճառը:
«Marca»-ի տեղեկություններով, կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հեռանալով դաշտից` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հանդերձարան տանող ճանապարհին երգել են, պարել և բաց չեն թողել մանկունիացիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ծաղրելու հնարավորությունը, որը խաղադաշտ է դուրս եկել միայն 77-րդ րոպեին.
«Իբրա, դու շատ ես խոսում, բայց քիչ ես շարժվում»,- ասել են նրանք:
ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներն արձագանքել են սադրանքին, և արդյունքում 20 մարդ է ներգրավվել բախմանը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննությունն է անցկացնում այս միջադեպի շուրջ և կարող է պատժել մեղավորներին:

Աղբյուրը՝ armsport.am