Լրահոս

12.12.2017 11:47


Վանաձորում բախվել են ՀՀ ՊՆ աշխատակցի УАЗ-ն ու Volkswagen Passat-ը․ կա վիրավոր

Վանաձորում բախվել են ՀՀ ՊՆ աշխատակցի УАЗ-ն ու Volkswagen Passat-ը․ կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 241 հասցեի դիմաց բախվել են Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մանվել Մարալյանի վարած УАЗ 31512 մակնիշի ՊՆ 0213 Մ և Հաղպատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Ավետիքյանի վարած Volkswagen Passat մակնիշի 23 ՕՏ 242 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ՝ 60-ամյա Արփիկ Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժին, քանի որ УАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, իսկ Մ. Մարալյանը աշխատում է Տավուշի ռազմական ոստիկանության բաժնում։

Աղբյուրը՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը