Լրահոս

02.02.2010 12:29

Ալեքսանդր Դուգին. «ԼՂ հակամարտության շուրջ տիրող իրավիճակը Մոսկվային լիովին ձեռնտու է»

Հատված ռուս հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի՝ Day.az-ին տված հարցազրույցից.

-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն առաջացրել են Ադրբեջանի դժգոհությունը։ Դուք դրանք ինչպե՞ս կբնութագրեք։

-Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե Ռուսաստանն ինչպիսի աշխարհագրական հարաբերություններ ունի ղարաբաղյան խնդրի հետ։ Ռուսաստանի Դաշնության գործողությունները այդ համատեքստում է պետք հասկանալ։ Այստեղ արժե խոստովանել, որ հակամարտության շուրջ տիրող այսօրվա իրավիճակը Մոսկվային լիովին ձեռնտու է։ Հատկապես, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը շաղկապված է Հայաստանի տարածքում ռուսաստանյան բազաների առկայությամբ, իսկ դա հույժ կարևոր է Կրեմլի համար, որը վախենում է կորցնել ռազմավարական այդ առավելությունը։

Այնուհանդերձ, Ռուսաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անջատվելուն, որովհետև այդ իրավիճակում պաշտոնական Բաքվի հետ հարաբերություններ վատաթարացման սպառնալիք է առաջանում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։