Սանտա Բարբարան այրվում է մոլեգնող արագությամբ (տեսանյութ)
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հարավային Կալիֆոռնիայի կործանարար հրդեհները տարածվում են սրընթաց արագությամբ: «Թոմաս» հրդեհից այրված տարածքների ընդհանուրմակերեսը գերազանցում է Նյու Յորքի չափսերը:
Լոս Անջելեսի հյուսիսարևմուտքում գտնվող Սանտա Բարբարայի մարզում մեկ շաբաթից ավելի մոլեգնող «Թոմաս» հրդեհը Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ գրանցված ամենախոշոր ու ամենակործանարար հրդեհներից է, փոխանցում են Կալիֆոռնիայի իշխանությունները:
«Թոմաս» անվանումը ստացած անտառային հրդեհները երեքշաբթի օրվա տվյալներով 930 հազար քառակուսի կիլոմետր տարածք են ընդգրկել, որի մակերեսը գերազանցում է Նյու Յորքի չափսերը: Հրդեհների պատճառով 30 հազար մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից, այրվել է 800-ից ավելի շինություն, փակվել են բազմաթիվ դպրոցներ:
Կալիոֆոռնիայի իշխանությունների հաղորդմամբ՝ թեև հրշեջ ծառայությունները մասնավորապես ուղղաթիռներով անում են առավելագույնս հրդեհների մարման և դրանց առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ, քամու դիմադրության պատճառով փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում և պայթունավտանգ հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել:
Թրամփի հրամանով՝ ուրբաթ օրը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել: Վերջինս նաև կոչ է արել դաշնային գործակալություններին մոբիլիզացնել ջանքերը հրդեհի մարման աշխատանքերը ավելի արդյունավետ համակարգելու համար:
Անտառային հրդեհները հարավային Կալիֆոռնիայում հատկապես տարվա այս շրջանում՝ նախքան ձմեռային անձրևները, կարծես սովորական երևույթ են դարձել: Այս տարի, սակայն, իրավիճակն ավելի է սրվել՝ տաք և չոր կլիմայական պայմանների ու քամու պատճառով:
Միայն վերջին շաբաթների ընթացքում՝ հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների հետևանքով 44 մարդ է զոհվել, ավերվել է շուրջ 9 հազար տուն և շինություն:
Սանտա Բարբարան այրվում է մոլեգնող արագությամբ (տեսանյութ)
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հարավային Կալիֆոռնիայի կործանարար հրդեհները տարածվում են սրընթաց արագությամբ: «Թոմաս» հրդեհից այրված տարածքների ընդհանուր մակերեսը գերազանցում է Նյու Յորքի չափսերը:
Լոս Անջելեսի հյուսիսարևմուտքում գտնվող Սանտա Բարբարայի մարզում մեկ շաբաթից ավելի մոլեգնող «Թոմաս» հրդեհը Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ գրանցված ամենախոշոր ու ամենակործանարար հրդեհներից է, փոխանցում են Կալիֆոռնիայի իշխանությունները:
«Թոմաս» անվանումը ստացած անտառային հրդեհները երեքշաբթի օրվա տվյալներով 930 հազար քառակուսի կիլոմետր տարածք են ընդգրկել, որի մակերեսը գերազանցում է Նյու Յորքի չափսերը: Հրդեհների պատճառով 30 հազար մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից, այրվել է 800-ից ավելի շինություն, փակվել են բազմաթիվ դպրոցներ:
Կալիոֆոռնիայի իշխանությունների հաղորդմամբ՝ թեև հրշեջ ծառայությունները մասնավորապես ուղղաթիռներով անում են առավելագույնս հրդեհների մարման և դրանց առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ, քամու դիմադրության պատճառով փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում և պայթունավտանգ հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել:
Թրամփի հրամանով՝ ուրբաթ օրը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել: Վերջինս նաև կոչ է արել դաշնային գործակալություններին մոբիլիզացնել ջանքերը հրդեհի մարման աշխատանքերը ավելի արդյունավետ համակարգելու համար:
Անտառային հրդեհները հարավային Կալիֆոռնիայում հատկապես տարվա այս շրջանում՝ նախքան ձմեռային անձրևները, կարծես սովորական երևույթ են դարձել: Այս տարի, սակայն, իրավիճակն ավելի է սրվել՝ տաք և չոր կլիմայական պայմանների ու քամու պատճառով:
Միայն վերջին շաբաթների ընթացքում՝ հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների հետևանքով 44 մարդ է զոհվել, ավերվել է շուրջ 9 հազար տուն և շինություն:
Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն