Աշխարհ

11.12.2017 12:00


Ղրղզստանի նախկին նախագահի վրա ձվեր են նետել (տեսանյութ)

Ղրղզստանի նախկին նախագահի վրա ձվեր են նետել (տեսանյութ)

Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևի վրա ձվեր են նետել հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում: Ղրղզստանի նախկին նախագահին դիմավորել են «Ակաև, հեռացի՛ր» պաստառով (դա 2005 թ. «կակաչների» հեղափոխության կարգախոսն էր): Իսկ ելույթի ընթացքում Ակաին անընդհատ ընդհատել են՝ պահանջելով, որ նա խոսի ղրղզերեն:

«Մի՛ հրամայեք, դուք Ղրղզստանում չեք, այլ ժողովրդավարական Գերմանիայում»,-պատասխանել է նախկին նախագահը:

Իսկ երբ հանդիպումն ավարտվել է և Ակաևը սկսել է հեռանալ, ներկաներից մեկը ձվեր է նետել նրա հետևից։ Ի պատասխան՝ նախկին նախագահի դուստրը ձեռքի պայուսակով հարվածել է նրա գլխին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ 1990 թվականից Ղրղըզստանը ղեկավարած Ասկար Ակաևը հրաժարական էր տվել 2005 թ.՝ «կակաչների» հեղափոխության արդյունքում, և հեռացել էր երկրից: Նրա տեղը զբաղեցրած Կուրմանբեկ Բակիևը նույնպես ստիպված էր փախչել հանրապետությունից՝ 2010 թ. ապրիլյան հեղափոխությունից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը