Աշխարհ

11.12.2017 11:13


Մոուրինյուն «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո շշով հարվածել է Էդերսոնի գլխին

Մոուրինյուն «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո շշով հարվածել է Էդերսոնի գլխին

Երեկ տեղի ունեցած մանչեսթերյան դերբիից հետո լուրջ կոնֆլիկտ է եղել երկու թիմերի միջև: Այս մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները:

«Telegraph»-ը գրում է, որ դերբիից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները բուռն կերպով են տոնել իրենց հաղթանակը: Այս ամենը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհություն է հայտնել հնչած բարձր երաժշտության համար:

Պորտուգալացի մարզչին ի պատասխան, «քաղաքայինների» դարպասապահ Էդերսոնը լեզվակռվի է բռնկվել «յուրահատուկի» հետ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին: Վեճը հաջողվել է կանգնեցնել միայն անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ:

Նշվում է, որ վիճաբանության մեջ ակտիվ է եղել նաև «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Կռիվն այն աստիճան է հասել, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնականներից մեկի՝ Միկել Արտետայի հոնքը պատռվել է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը