Լրահոս

02.02.2010 11:39


«Ծանրաբեռնված» Դատարանին ներկայացրած դիմումի մասին

Այսօր, «Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ» ՀԿ նախագահ

Ռ.Թորոսյանը  Սահմանադրական  դատարանին  դիմում է ներկայացրել  ԸՕ    63.1-րդ  հոդվածի  2-րդ  մասով  և  ՎԴՕ  150-րդ հոդվածով  սահմանված  դրույթների  սահմանադրականության  վիճարկման մասին:

Խնդրի  էությունը - թիվ  10  ԸԸՀ-ը, 14.01.10թ.-ին  ամփոփել  է    ընտրության  արդյունքներն, առանց  հաշվի  առնելու  ընտրող  Ռ.Թորոսյանի  Վարչական  դատարանում  առկա  երկու  հայցադիմումները, որոնց վերաբերյալ  բողոքներն  արդեն  գտնվում  են  Վճռաբեկ  դատարանում:

Իսկ  խոսքը  գնում  է  հայցադիմումներում  բերված այնպիսի  օրինախախտումների մասին, որոնք  կարող  էին  և  ազդել են  քվեարկության  արդյունքների  վրա:

ԸԸՀ-ը  տեղի  ունեցածը  բացատրում է նրանով, որ  ԿԸՀ-ից  տեղեկատվություն  է այն մասին, որ  Վարչական  դատարանում  չքննված  դիմումներ  չկան:

Այդ կապակցությամբ, ինչպես  տեղեկացրել  ենք, Հատուկ  քննչական  ծառայություն   հաղորդում  է ներկայացվել   ՀՀ վարչական  դատարանի  նախագահի  կողմից  պաշտոնեական  լիազորությունների  ենթադրյալ  չարաշահման  մասին:

Ակումբի  լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը