Լրահոս

10.12.2017 21:02


Պարզում են Գյումրիում անչափահասների նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքերի հանգամանքերը

Պարզում են Գյումրիում անչափահասների նկատմամբ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքերի հանգամանքերը

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 17-ամյա Կ.Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 112 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունում ոմն Վանյան իր կամքին հակառակ, փորձել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ.Հ.-ն հայտնել է նաև, որ նա հանդիպելով իր կողմից դիմադրության, իր նպատակին չի հասել:

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանումքոների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Վանյան հանդիսանում է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 18-ամյա Վանյա Հ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, հետանքննչական բաժանմուքում նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել և բաց է թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Կումայրիի ոստիկանները պարզել են նաև, որ Վանյա Հ.-ն այս տարվա հուլիս ամսին, Գյումրիի բնակիչ, 38-ամյա Սենիկ Մ.-ի տանը սեռական հարաբերություն է ունեցել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Ա.Պ.-ի հետ: Իսկ մի քանի օր անց, նույն բնակարանում ևս սեռական հարաբերություն է ունեցել Սենիկ Մ.-ն՝ նույն Ա.Պ.-ի հետ: Իսկ այս տարվա նոյեմբերին, Վանյա Հ.-ն հերթական սեռական հարաբերությունն է ունեցել Ա.Պ.-ի հետ, այս անգամ՝ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող «Անի» պուրակում: Ա.Պ.-ն նույնպես հայտնաբերվել է, և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ա.Պ.-ն սովորում է Գյումրիի ավագ դպրոցներից մեկում, իսկ Կ.Հ.-ն Գյումրիի ուսումնական հաստատոթյուներից մեկի 1-ին կուրսում:

Այս խորագրի վերջին նյութերը