Քրեակատարողական հիմնարկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել' պաշտոնեական անփութության համար
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009թ. նոյեմբերի 1-ին նույն հիմնարկի պետի հրամանով նշանակվել է հերթապահության նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը 9-ից մինչեւ նոյեմբերի 2-ի առավոտյան ժամը 9-նն ընկած ժամանակահատվածում' ստանձնելով ներքին պահակակետի պահպանության եւ հսկողության պարտականությունները:
Նոյեմբերի 1-ին' ժամը 14:00-ի եւ 23:00-ի սահմաններում Գ. Մովսիսյանը համապատասխան ծառայությունների կողմից խցերում առաջացած շինարարական թերությունները վերացնելու համար հերթափոխի խմբի պատասխանատու հերթապահին դիմելու փոխարեն դատապարտյալ Ա. Եղոյանին տրամադրել է արգելված իրեր' մուրճ, հարթաշուրթ-աքցան' իր պահպանությանն ու հսկողությանը հանձնված 002 խցում նորոգման աշխատանքներ կատարելու համար: Այսկերպ Գ. Մովսիսյանը խախտել է «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության' կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1543-Ն որոշման պահանջները:
Դատապարտյալ Ա. Եղոյանը, օգտվելով հսկողության բացակայությունից եւ օգտագործելով իր տրամադրության տակ եղած մուրճը եւ հարթաշուրթ-աքցանը, տեղահան է արել խցի պատուհանի պատի քարերը, կտրել է խցի արտաքին պատի մետաղացանցը եւ ազատազրկման վայրից դիմել փախուստի:
Սակայն նույն օրը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ՀՀ ԱՆ ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Գ. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:
«Նուբարաշեն» ՔԿՀ -ի դատապարտյալ Ա. Եղոյանի' ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ոստիկանության' Էրեբունու քննչական բաժինը: