Աշխարհ

10.12.2017 11:04


Իրաքն ամբողջությամբ ազատագրվել է իսլամիստ ահաբեկիչներից․ Հայդեր ալ-Աբադի

Իրաքն ամբողջությամբ ազատագրվել է իսլամիստ ահաբեկիչներից․ Հայդեր ալ-Աբադի

Իրաքի վարչապետը հայտարարել է, թե երկիրն ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Ելույթ ունենալով Բաղդադում՝ Հայդեր ալ-Աբադին ասել է, թե Սիրիայի հետ Իրաքի ողջ սահմանն այժմ արդեն գտնվում է պետական բանակի վերահսկողության ներքո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ազատագրվել են նաև Իրաքի խոշոր քաղաքներն ու բնակավայրերը:

Տարիներ առաջ ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներն իրենց վերահսկողության տակ էին առել Իրաքի տարածքի շուրջ մեկ երրորդը, այդ թվում՝ Մոսուլ քաղաքը, որը հռչակվել էր «Իսլամական պետության» մայրաքաղաք: Իրաքի բանակը նրանց դեմ պայքարում էր քուրդ շիա զինյալների ու միջազգային կոալիցիայի աջակցությամբ՝ ԱՄՆ հովանու ներքո:

Օրեր առաջ էլ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն էր հայտարարել, թե լիակատար պարտության է մատնել «Իսլամական պետությանը» Սիրիայի տարածքում: Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ ջիհադիստները Սիրիայի որոշ բնակավայրեր դեռ պահում են իրենց վերահսկողության տակ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը