Վրաստանի օդանավակայաններից մոտ 4 մլն ուղևոր է օգտվել
2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղևոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավելի է:
Ուղևորների քանակը ավելացել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի, Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան և Բաթումիի միջազգային օդանավակայաններում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հիշյալ ժամանակահատվածում սպասարկել է 2 մլն 943 հազար 417 ուղևոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 40,89 %-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանը փոխադրել է 484 հազար 527 ուղևոր, Քութայիսիի օդանավակայանը՝ 380 հազար 026:
Հատկանշական է նաև, որ աճել են նաև երկրի ներսում՝ Մեսիտայից և Ամբրոլաուրիից իրականացվող չվերթները:

Աղբյուրը՝ aliq.ge