Աշխարհ

09.12.2017 17:34


«Ջրահարս նորածինն» ընդամենը 4 ժամ է ապրել (լուսանկար)

«Ջրահարս նորածինն» ընդամենը 4 ժամ է ապրել (լուսանկար)

Հնդկաստանում լույս աշխարհ եկած «ջրահարս նորածինն» ընդամենը 4 ժամ է ապրել։ Daily Mail-ը հայտնում է, որ փոքրիկը ծնվել է սերտաճած ոտքերով։ Նրա սեռը հնարավոր չի եղել պարզել, քանի որ սեռական օրգաններ չի ունեցել։

Երեխայի ծնողներն անապահով են և հնարավորություն չեն ունեցել հղիության ժամանակ բժշկական հետազոտում անցնել։ 23-ամյա մայրը երեխայի արատի մասին իմացել է ծննդաբերությունից հետո միայն։

Բժիշկները նշում են, որ ջրահարսի սինդրոմը կարող է թերի սնվելը և մոր ու երեխայի արյան շրջանառության խախտումը լինել:

Ջրահարսի սինդրոմը հանդիպում է 100 հազարից մեկ երեխայի մոտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը