Համշենահայեր Ջեմիլ Աքսուն ու Նուրջան Վայիչը ազատ են արձակվել թուրքական բանտից
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, թուրքական բանտից ազատ են արձակվել Ջեմիլ Աքսուն ու նրա կինը՝ Նուրջան Վայիչը, ովքեր ձերբակալվել էին հոկտեմբերի վերջ Խոպա քաղաքում։ Նրանց ձերբակալման առիթ էր ծառայել այն, որ երկուսն էլ ընդդիմադիր ոճի ակտիվ գրառումներ էին կատարում սոցիալական ցանցերում եւ ընդդիմադիր հայացքներով քաղաքական ու հասարակական գործիչներ են։ Նուրջան Վայիչը Խոպա քաղաքի Ժողովրդական Դեմոկրատական կուսակցության տեղական բաժնի ղեկավար է։
Նոյեմբերին Ջեմիլ Աքսուի ու նրա կնոջ՝ Նուրջան Վայիչի ձերբակալման փաստի առիթով դիմել էին ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին եւ Գերմանիայի Բունդեսթագում «Կանաչների» խմբակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրին։
Նկարում Ջեմիլ Աքսուն ու Նուրջան Վայիչն են բանտից ազատվելուց հետո՝ իրենց 8-ամյա տղա Արեւի հետ։

Աղբյուրը՝ akhaltskha.net