Թուրքիայում 3 ռազմական մեքենա է կողաշրջվել. կա 15 վիրավոր
Դեկտեմբերի 8-ին Վան նահանգից Հաքքարի երթի ընթացքում կողաշրջվել է Թուրքիայի ԶՈւ 3 միավոր «Քիրփի» զրահամեքենա: Նախնական տեղեկություններով՝ մեքենաների անձնակազմից 15 զինծառայող վիրավորվել է:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Մեքենաները շարասյան կազմում շարժվում էին դեպի Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգ: Ընդհանուր առմամբ, շարասյան կազմում կար 60 ռազմական մեքենա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թուրքիան 40 զրահամեքենայից կազմված զինվորական շարասյուն էր ուղարկել հարավարևելյան Հաքքարի նահանգ: Այդ դեպքում ևս շարասյունը դուրս էր եկել Վանից ու կրկին կազմված էր թուրքական արտադրության «Քիրփի» զրահամեքենաներից:
Առայժմ պարզ չէ, թե Թուրքիան Իրաքի սահմանին ինչու է սկսել կրկին մեծ թվով ուժեր կուտակել:
Թուրքիայում 3 ռազմական մեքենա է կողաշրջվել. կա 15 վիրավոր
Դեկտեմբերի 8-ին Վան նահանգից Հաքքարի երթի ընթացքում կողաշրջվել է Թուրքիայի ԶՈւ 3 միավոր «Քիրփի» զրահամեքենա: Նախնական տեղեկություններով՝ մեքենաների անձնակազմից 15 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Մեքենաները շարասյան կազմում շարժվում էին դեպի Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգ: Ընդհանուր առմամբ, շարասյան կազմում կար 60 ռազմական մեքենա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թուրքիան 40 զրահամեքենայից կազմված զինվորական շարասյուն էր ուղարկել հարավարևելյան Հաքքարի նահանգ: Այդ դեպքում ևս շարասյունը դուրս էր եկել Վանից ու կրկին կազմված էր թուրքական արտադրության «Քիրփի» զրահամեքենաներից:
Առայժմ պարզ չէ, թե Թուրքիան Իրաքի սահմանին ինչու է սկսել կրկին մեծ թվով ուժեր կուտակել:
Աղբյուրը՝ razm.info