Լրահոս

02.02.2010 10:19


Սահակաշվիլուն կարող են սպանել

Սահակաշվիլուն կարող են սպանել

Վրաստանի նախկին արտգործնախարար, «Վրաստանի ուղին» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին ենթադրել է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն մոտ կանգնած քաղաքական շրջանակը, http://vesti.az/img/p.gifհիասթափված նրա քաղաքական ապագայից, հնարավոր է՝ ֆիզիկապես չեզոքացնի հանրապետության ղեկավարին։

-Չի կարելի բացառել, որ ղեկավարող թիմում մտածում են, թե Միշայի «գնացքը գնացել» է, և նա քաղաքական ապագա չունի։ Այդ պատճառով էլ կսկսվի նրա չեզոքացման գործընթացը։ Սրա տակ մենք կարող ենք ենթադրել նաև նրա ֆիզիկական չեզոքացումը։ Սահակաշվիլու փոխարեն ես կզգուշանայի Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայից,-ասել է նա՝ ընդգծելով, որ քաղաքապետը, որի ցանկությունն է հաղթել մայիսին կայանալիք քաղաքապետի առաջին ուղիղ  ընտուրություններում, շատ հնարավոր է՝ ձգտում է նաև նախագահ դառնաալ,-«Палитра недели»-ին ասել է նա։

Ըստ «ANS PRESS»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը