Աշխարհ

08.12.2017 16:48


Պուտինն ու Էրդողանը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման կապակցությամբ

Պուտինն ու Էրդողանը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման կապակցությամբ

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անընդունելի են համարել Մերձավոր Արևելքում լարվածության աճը: Նրանք նշել են, որ ջանքերը պետք է ուղղված լինեն փոխզիջումներ գտնելուն՝ ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի հարցը:

«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Նման քայլերը կարող են ի չիք դարձնել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հեռանկարները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում:

Նշենք, որ Վիեննայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ այդ որոշումն անվանել էր՝ բոլոր պայմանավորվածություններին հակասող։ Նրա խոսքով՝ եթե այդ հայտարարությունն անգամ բաժանել է միջազգային հանրությանը երկու մասի, ապա շատ ու շատ անհավասար կերպով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը