Ստամբուլում մետրոյի կայարանից հեռացրել են Թրամփի անունով ցուցանակները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաները տարբեր դրսևորումներ են ընդունում:
Ըստ «CNNTurk» լրատվական կայքի՝ որպես բողոքի դրսևորում, Ստամբուլի մետրոյի Շիշլի կայարանից հեռացվել են կայարանի հարևանությամբ գտնվող «Trump» առևտրի կենտրոնի տեղը հուշող ցուցանակները, ինչպես նաև գետնանցումի պատի «Trump» գրությունը:
Նշվում է, որ գիշերային ժամերին հեռացված ցուցանակների տեղն այժմ դատարկ է:
«Trump Towers Mall» հսկայական առևտրի կենտրոնի բացմանը 2012 թվականին մասնակցել էր այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը խիստ արձագանքեցին Թուրքիայի իշխանությունները: Մասնավորապես վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ քայլը որպես անպատասխանատվության օրինակ որակեց՝ նշելով, որ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է:
Երկրում ընդդեմ Թրամփի որոշման և ի պաշտպանություն Պաղեստինի՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Թուրքիայում որոշում են կայացրել նաև միանալ «Իսլամական դիմակայության շարժման» (ՀԱՄԱՍ) ընդդեմ Իսրայելի հայտարարած «Ցասման ուրբաթին»:
Երկրի տարբեր շրջաններում բնակիչներն ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր կկազմակերպեն և կաղոթեն ազատ Պաղեստինի համար: Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և հյուպատոսարանների առջև կազմակերպվելու են բողոքի միջոցառումներ:

Աղբյուրը` Ermenihaber.am