Աշխարհ

08.12.2017 12:44


Լեհաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Լեհաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հրաժարական է ներկայացրել պաշտոնից: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ իշխող «Օրենք և արդարադատություն» կուսակցության մամուլի քարտուղար Բեատա Մազուրեկին նշել է, որ հանձնաժողովը թափուր պաշտոնի թեկնածու է ընտրել փոխվարչապետ, ֆինանսների և զարգացման նախարար Մատեուշ Մորավեցկուն:

Նշենք, որ նախօրեին Լեհաստանի սեյմում քննարկվում էր կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Դա նախաձեռնել էր ընդդիմադիր խոշոր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը, որը կառավարությանը մեղադրում է ազգայնականների երթերին արձագանքի բացակայության համար։ Պատգամավորներին վրդովեցրել է, որ ցուցարարների ռասիստական կարգախոսները մնացել են անպատասխան, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներին ոչինչ չի սպառնում։

Արդյունքում, սակայն, ձայների մեծամասնությամբ պատգամավորներն անվստահություն հայտնելուն դեմ են քվեարկել։ Այդուհանդերձ, վարչապետը որոշում է կայացրել հրաժարական ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը