Արգենտինայի նախկին նախագահին դատարանը մեղադրել է պետական դավաճանության մեջ (տեսանյութ)
Արգենտինայի դաշնային դատարանը երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիրշներին մեղադրել է պետական դավաճանության մեջ։
Դատավոր Կլաուդիո Բոնադիոն նրան կալանավորելու որոշում է կայացրել 1994 թվականին Հրեական համայնքի կենտրոնի պայթյունի մեջ Իրանի հնարավոր դերակատարությունը թաքցնելու փորձի համար: Պայթյունի հետևանքով 85 մարդ էր զոհվել:
Դատարանն արգելանք է դրել նախկին նախագահի ակտիվների վրա՝ շուրջ 3 մլն դոլար։
Քաղաքական գործիչն արդեն ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ դա հարձակում է իր և ընդդիմության վրա։
Դատավորը նաև հանձնարարել է նախկին ԱԳ նախարար Ֆերնանդես Գեկտոր Թիմերմանին տնային կալանքի ենթարկել:

7or.am