Լրահոս

08.12.2017 12:03


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen-ն ու ոստիկանական Toyota-ն. վերջինը մխրճվել է КамАЗ-ի մեջ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen մակնիշի 35 FQ 855 համարանիշի և Toyota Corolla մակիշի 540 II 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն էլլ մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ- մակնիշի 68 ՕՕ 218 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ մինչ այդ բախվելով նույպես ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280 մակնիշի 71 QP 777 համարանիշի ավտոմեքենային:

Toyota Corolla-ն հաշվառված է Ճանապարհային Ոստիկանության հաշվեկշռում: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը