Լրահոս

08.12.2017 10:57


Ոստիկանության աշխատակցի Mercedes-ն առևանգել են, որից հետո բախվել են մեկ այլ Mercedes-ի․ կան վիրավորներ

Ոստիկանության աշխատակցի Mercedes-ն առևանգել են, որից հետո բախվել են մեկ այլ Mercedes-ի․ կան վիրավորներ

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցի գետափնյա հատվածում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։ Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը