Աշխարհ

08.12.2017 08:10


Բաքու-Թբիլիսի-Կարսից ռելսեր են գողացել

Բաքու-Թբիլիսի-Կարսից ռելսեր են գողացել

Նինոծմինդա քաղաքում ձերբակալվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Ախալքալաք հատվածի ռելսերի գողության մեջ մեղադրվող երեք անձ, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ռելսերի գողության մեղադրանքով ձերբակալել է երեք մարդ: Նինոծմինդայում ձերբակալվել է Ե.Մ. ծնված 1968 թ.-ին, Ռ.Դ. ծնված 1971 թվականին և Գ.Գ. ծնված 1971 թվականին: Բոլորը «Դեմիրոլ Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցներ են, որը Վրաստանում կառուցում է երկաթուղի:

Հանցագործությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Նինոծմինդա քաղաքի հարակից տարածքում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հինգշաբթի օրը:

Գողացված ռելսերը բռնագրավվել են որպես հանցագործության իրեղեն ապացույց:

Այդ մարդկանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության» հոդվածով, որը սահմանում է պատիժ 4-ից 7 տարի ազատազրկում:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը